ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
«Հենակետ» վերլուծական ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի առիթով նշել եմ, որ Արցախ-Ադրբեջան շփման գծի պահպանություն/պաշտպանությունը, եթե նույնիսկ դա նախատեսված է իրականացնել ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, պետք է անհրաժեշտ կարգավորումներ ստանա։
Միայն պարեկությամբ կամ կարեւոր խաչմերուկներում ծառայությամբ անվտանգային բոլոր խնդիրները չեն լուծվի։
Օրինակը երեկվա միջադեպն է. ՊԲ հաղորդմամբ, դեկտեմբերի 11-ին, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետեւանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ:
Սրանք հարցեր են, որոնք արագ լուծումներ են ենթադրում»:
--00--ԱԹ