ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութերը այն մասին, թե իբր նախօրեի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն է: Այդ մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր:
Նշենք, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը հարձակում էր նախաձեռնել Շուշիի մոտ գտնվող երկու բնակավայրերի՝ Խծաբերդ և Հին Թախեր գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմն ունի 3 զոհ, հայկական կողմն ունի վիրավորներ:
Նշենք նաև, որ այսօր արդեն հակառակորդը սադրիչ գործողություններ է նախաձեռնվել Արցախի երկու այլ բնակավայրերի ուղղությամբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ թուրքական տեխնիկայի և մարդուժի կուտակում կա նաև Քարվաճառի և Արցախի հարավային շրջանում:
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարի խախտման դեպքը:
--00—ԼՄ