ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելայնը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Նիկոլի Փաշինյանի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը երկիրը հասցրել է տնտեսական աղետի։
«Գրառումը ներկայացնում ենք ստորև․
Պատերազմի և դրա խայտառակ պարտության հետևանքով աննախադեպ ավելացել են երկրի սոցիալական և առողջապահական ծախսերը։
Մոտ ապագայում արդեն անհնար կդառնան կենսաթոշակների, նպաստների, պետական աշխատավարձերի վճարումները։
Մինչ այդ
պետական բյուջե եկամուտների կրճատումը շարունակվում է,
կայուն աճում է երկրի արտաքին և ներքին պարտքը,
կտրուկ նվազել է երկրի տնտեսական ակտիվությունը,
արձանագրվել է երկրից կապիտալի աննախադեպ արտահոսք
արժեզրկվում է մեր երկրի ազգային արժույթը,
առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճում են, իսկ մարդկանց եկամուտները՝ նվազում,
արդեն իսկ առաջնային են դարձել ժողովրդի գոյատևման, պարենային անվտանգության խնդիրները,
առաջիկայում սպասվում է գազի, էլէկտրաէներգիայի և տրանսպորտի սակագների բարձրացում,
Համատարած ձախողումների այս տեմպերով մոտ ապագայում բնակչության կեսն աղքատ է դառնալու՝ արագ տեմբերով աճում են գործազրկությունը, ապագայի հանդեպ անորոշության զգացումը ու բացասական սպասումները:
Կործանարար այս ընթացքի կասեցումը, ծառացած խնդիրների հետևողական լուծումները պահանջում են դրանց հիմնապատճառի և ձախողումների թիվ մեկ պատասխանատու Նիկոլ Փաշինյանի հեռացումը պաշտոնից:
Առանց Նիկոլի մենք ունենք փրկության հնարավորություն, Նիկոլի հետ մեր պետությունը դատապարտված է կործանման։ Առաջնորդվել պետք է բացառապես այս տրամաբանությամբ»։
--00--ԱՀ