Դիլիջանում հրկիզել են տեղի սպորտդպրոցի տնօրենի Toyota Camry-ն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Դեկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:00-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Աթարբեկյան փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում, գրում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը, որը մարել է Toyota Camry մակնիշի 10 OC 100 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է նշված փողոցի բնակիչ, 43-ամյա Գարիկ Բաղդասարյանին: Նա իրավապահներին հայտնել է, որ ունի կասկածներ, որ ավտոմեքենայում կրակն առաջացել է հրկիզման եղանակով: Գ. Բաղդասարյանը ոստիկաններին նաև հայտնել է, որ ինքը Դիլիջան քաղաքի սպորտդպրոցի տնօրենն է: 

Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

--00—ԼՄ