ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Դատարանը մերժեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու՝ ՔԿ միջնորդությունը։
ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությամբ, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Հավելենք, որ Փարամազյանը ևս միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:
--00—ՄՀ