ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։
Հիշեցնենք, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո։
Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել: Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Այդուհանդերձ, ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել՝ չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ։
Հիշեցնենք, որ WarGonzo նախագծի Տելեգրամյան ալիքը գրել էր, որ Հադրութի շրջանում մարտեր են ընթացել, և որ կան վիրավորներ:
--00—ԼՄ