ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այն տեսակետին է, որ ռազմական դրության պահպանումը վտանգավոր է, այն սահմանափակում է մարդկանց ազատությունը:
24News-ի հետ զրույցում նա նշեց, որ ռազմական դրության իմաստը համընդհանուր մոբիլիզացիան է: Հետևաբար, հարց է տալիս նա, հիմա կա՞ դրա կարիքը։
Սիմոնյանն այն համոզմանն է, որ կառավարությունը չի շփվում քաղաքացիների հետ ու չի պատկերացնում՝ ինչ խնդիրներ ունեն նրանք:
«Իշխանությունը մարդկանց աչքերում վստահություն չունի, քաղաքացին իր վաղվա օրը չգիտի: Նիկոլ Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում ու չգիտի՝ երկրում ինչ է կատարվում, ու քանի որ նա իրավիճակին չի տիրապետում, երևի մտածում է՝ մինչև 2023-ն ինքն է լինելու»,- շեշտում է Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ