ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 4, 24News
Հետպատերազմական այս իրավիճակում վարչապետի կողմից հոդվածներով հարցերին պատասխանելն ընդունելի չի կարող համարվել, քանի որ այդ ժանրով գրվածը նմանվում է արդարացողի մենախոսության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Նախապատերազմյան ընթացքը և պատերազմի կառավարման շրջանն ուսումնասիրելու նպատակով (նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումը և սահմանային գլուխկոտրուկները ներառյալ) Պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելուն այլընտրանք գոյություն չունի:
Պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծն ուղարկվել է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին».- գրել է նա:
--00--ԱԹ