ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News
Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարում կայացան 5-րդ տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարային աղյուսակի առաջատար Հովիկ Հայրապետյանը հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Երկրորդ տեղում Ռուսաստանից Սերգեյ Լոբանովն է, իսկ եռյակը եզրափակում է Բելառուսը ներկայացնող Դենիս Լազավիկը:
Հուշամրցաշարի շրջանակներում անցկացվում են շվեյցարական և շրջանային մրցաշարեր: Շվեյցարական միազգային մրցաշարում հանդես կգան 10 երիտասարդ շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից:
--00--ԱՀ