ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են դեկտեմբերի 5-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Վանաձոր խոշորացված համայնքում հաղթանակ տարած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանին։
Հայկ Մամիջանյանը 168.am-ին հայտնել է, որ Մամիկոն Ասլանյանն անկոտրում էր, լի պայքարը շարունակելու վճռականությամբ։
Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է ընտրություններում հաղթելուց օրեր անց, մի քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել էր դեռևս սեպտեմբերին։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։
--00--ԱՀ