ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Հունվարի 27-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ նույն օրը, ժամը 10:30-ից 11:10-ն ընկած ժամանակահատվածում, միկրոավտոբում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման և բանկային քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արցախի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին 31-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
--00—ԼՄ