ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը այցելել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ և «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» ՓԲԸ:
«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ում նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին ու իրականացվող գործառույթներին` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) լաբորատորիայի գործունեությանը:
Նախարար Հայրիյանը հիմնարկների անձնակազմերի հետ հանդիպման ժամանակ լսել է նրանց բարձրացրած խնդիրները, դրանց լուծման առաջարկները, ինչպես նաև պատասխանել անձնակազմին հուզող հարցերին։
Հանդիպման մասնակիցներին Նախարարը ներկայացրել է կազմակերպության շենքային պայմանների բարելավման, կադրային քաղաքականության վերանայման և մասնագետների վերապատրաստման , սարքավորումների արդիականացման և վերազինման, աշխատավարձերի բարձրացման առաջիկա պլանները՝ հավստիացնելով, որ բուժսպասարկման որակի բարելավմանը զուգահեռ մեծանալու են նաև սոցիալական աջակցության ծավալները։
--00--ԱՀ