ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
ՀՀ ղեկավարությունը չի կարող բարձր գլխով միջազգային հարթության առաջ մեր երկիրը ներկայացնել ու առաջ տանել։ Այս մասին Շիրակի մարզում մտավորականների հետ հանդիպամանն ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Ղեկավարությունը, որը խելքի չի գալիս ու երկիրը տանում է անհաջողությունների, պարտությունների։ Միանշանակ է, որ պետք է տեղի ունենա իշխանափոխություն»,- ասել է նա։
Ըստ Օհանյանի՝ Հայաստանում ու Արցախում, կառավարման ճիշտ համակարգի ձևավորումն առաջնային խնդիր է։
--00—ՄՀ