ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
«Վեկտոր» կենտրոնի գիտնականները Ռուսաստանում հաստատել են թռչնագրիպի H5N8 շտամով մարդու վարակման առաջին դեպքը: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամվ՝ տեղեկացրել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան։
Գիտնականներն այս հիվանդության գենետիկ նյութը հայտնաբերել են Ռուսաստանի հարավում գտնվող թռչնաֆաբրիկաներից մեկի յոթ աշխատակցի մոտ, որտեղ 2020-ի դեկտեմբերին թռչունների շրջանում բռնկում էր գրանցվել:
--00—ՄՀ