ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի կայուն աճ է նկատվում:
«Վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ: Մասնավորապես ազատ ստացիոնար մահճակալների թիվը դինամիկ նվազում է: Այսպես, 26.02 դրությամբ ունեցել ենք 630 հոսպիտալացված բուժառու, իսկ արդեն 27.02 դրությամբ այդ թիվը 674 է ( ~ 7%):
Այսպիսով, անհրաժեշտություն է առաջացել նորից ծավալել կորոնավիրուսային բժշկական կենտրոններ:
Հիշեցնեմ, որ ավելի վաղ հիվանդացության անկման ֆոնին շուրջ երեք տասնյակ կորոնավիրուսային ԲԿ-ներ կոնսերվացվել կամ վերապրոֆիլավորվել էին` գործող մնալով ընդամենը երկուսը»,- գրել է Գևորգ Սիմոնյանը:
--00—ԼՄ