ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Հայաստանյան լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկությունն այն մասին, որ Արցախում՝ ԱՀ ՊՆ շենքում, անհետ կորածների հարազատների և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում նույնիսկ քաշքշուկ է սկսվել հարազատների և նախարարի միջև, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Վաղարշակ Հարությունյանը Արցախ այցելել է նախորդ տարի՝ դեկտեմբերին: Այցի ընթացքում Արցախի ԱԻՊԾ-ում կայացել է հանդիպում անհետ կորած զինծառայողների հարազատների հետ, որի ընթացքում ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել:
--00--ԱԹ