ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Քննչական կոմիտե է կանչվել Ռուբեն Հայրապետյանի 82 ամյա հիվանդ հայրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Հարգելի ԱԱԾ, ձեր դրսևորած անգործության հետևանքով դեռևս ազատության մեջ գտնվող փաշինյան-վարդապետյան հանցավոր խմբակի հանձնարարությամբ այս անգամ էլ քննչական կոմիտե է կանչվել Ռուբեն Հայրապետյանի 82 ամյա հիվանդ հայրը…
…բառեր չեմ գտնում ձեզ բնորոշելու համար… դուք ի՞նչ նյութից եք պատրաստված…
Հետգրություն. դեռ սպասում եմ քննչական կոմիտի պարզաբանումերին, թե ում ուղղորդմամբ է քննիչը ներգրավվել աննա վարդապետյանի հանցախումբ»,- գրել է Մակինյանը:
--0--ԿԿ