ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի մարտի 18-ից 30-ը «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած վիրաբույժ` Արսեն Մովսիսյանի կողմից կիրականացվեն անվճար խորհրդատվություն և նեյրովիրաբուժական միջամտություններ` կապված ողնաշարի խնդիրների հետ (ճողվածք, ստենոզ, տրավմա), հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 94-13-50 հեռախոսահամարով:
Առողջապահության նախարարության թեժ գիծն է 30 03 կարճ հեռախոսահամարը:
--00—ԼՄ