ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Հայաստանի նոր պարեկային ծառայության համար արդեն տեխնիկական միջոցներ եւ համազգեստ է ձեռք բերվել: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին Կառավարության 2020 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ընդ որում, ըստ նրա, արդեն մեկնարկել է ոստիկանության նոր ստորաբաժանման 707 աշխատակիցների վերապատրաստման գործընթացը:
«2021-ի հուլիսին կգործարկվեն Երեւանի պարեկային ստորաբաժանումը եւ Օպերատիվ կառավարման կենտրոնը»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ կենտրոնը կլինի ժամանակակից, լավ հագեցած, կկարողանա ընդունել եւ, ըստ էության, կենտրոնացնել քաղաքացիների բոլոր բողոքները եւ ահազանգերը մեկ տեղում:
Նախարարը նշել է նաեւ, որ հանրապետության մարզերում սկսվել են համապատասխան պարեկների գործարկման նախապատրաստական աշխատանքները: Առայժմ խոսքը Լոռու եւ Շիրակի մարզերի մասին է:
--0--ԿԿ