Եղվարդի խճուղում կրակել են ընթացող «Opel Astra»-ի ուղղությամբ, ապակիները վնասվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

նկար

Մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։25-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում կրակոցներ են հնչել, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները Եղվարդի խճուղու՝ Դավիթաշեն տանող կամրջի տակ հայտնաբերել են «Opel Astra» մակնիշի՝ առջևի աջ և ձախ ապակիների վրա կրակված ավտոմեքենա։

Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան։

Թե ինչն է եղել կրակոցների պատճառը, պարզվում է։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, ով դեպքի վայրում էր։ Նա իրավապահներին հայտնել է, որ ավտոմեքենան վարելիս է եղել, երբ կրակոցներ են արձակվել ավտոմեքենայի ուղղությամբ։

--00—ԼՄ