41-ամյա տղամարդը Գաջեգործների փողոցից հափշտակել է կայանված «Օպել Աստրան»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

գողություն

Մարտի 19-ին՝ ժամը 23.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Գաջեգործների փողոցից բերման են ենթարկել 41-ամյա մի տղամարդու։ Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։

Նա ժամը 23.00-ին, օգտվելով Գաջեգործների փողոցում կայանված «Օպել Աստրա» ավտոմեքենայի դռները բաց լինելու և վարորդի բացակայության հանգամանքից, բացահայտ հափշտակել էր ավտոմեքենան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել և բռնվել էր ոստիկանների կողմից:

Նախապատրաստվում են նյութեր: