ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Մարտի 19-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գետամեջ գյուղի մի ամառանոցից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ մարտի 14-19-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին ամառանոցի մուտքի դուռն ու գողացել կենցաղային իրեր:
Բացահայտման աշխատանքներին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողներից զատ, միացան նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները, որոնց պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ էլ տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Ազատամարտիկների փողոցի 33-ամյա մի բնակիչ:
Նույն օրը կասկածվողը հայտնաբերվեց Գետամեջ գյուղում և բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
--00—ԼՄ