ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Հունաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանված համազգային կարանտինը երկարաձգվել է մինչև ապրիլի 5-ը: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին՝ հղում անելով Հունաստանի քաղպաշտպանության փոխնախարար Նիկոս Հարդալիասին:
Հաղորդվում է, որ սահմանափակումների համալիր միջոցառումների նոր երկարաձգման մասին հայտարարվել է համաճարակային հիվանդությունների կոմիտեի նիստից հետո:
Փոխնախարարի խոսքով՝ հիվանդացության մակարդակով «մուգ կարմիր» գոտում շարունակում են մնալ Ատտիկան և Սալոնիկը: Հարդալիասը նշել է, որ որոշում կկայացվի դպրոցների և մանրածախ առևտրով զբաղվող ձեռնարկությունների աշխատանքի մասին:
--00--ԱԹ