ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Թուրք դերասանուհի Նիլյուֆեր Այդանը (Այդան Ջանբուլա) 11 ամիս 20 օրվա ազատազրկման է դատապարտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Նշենք, որ համաձայն Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի՝ երկրի նախագահին վիրավորելը հանցագործություն է ու պատժվում է առավելագույնը 4 տարվա ազատազրկմամբ։
Թուրքական դատախազությունը քրեական գործ է հարուցել թուրք դերասանուհու դեմ: Դատախազության պատրաստած մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Այդանը սոցիալական ցանցերում 2016-2018թթ. «Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ է արել»:
Դատական լսումների ժամանակ 80-ամյա դերասանուհին, հերքելով իրեն առաջադրված մեղադրանքները, դատարանից պահանջել է արդարեցնել իրեն:
--00—ՄՀ