ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Սահմանադրական դատարանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից ստացած դիմումը կքննի հունիսի 1-ին։ Այս մասին ասվում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից։
Դիմումի քննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով։
Գործով զեկուցող նշանակվել է ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ նախագահի դիմումը վերաբերում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն։
--00—ՄՀ