ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն ր թվիթերյան էջում հայտնել է, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել, ինչը դրական արդյունք է գրանցել։ Այս մասին գրում է Meduza.io-ն։
Ֆերնանդեսը պատմել է, որ ապրիլի 2-ի երեկոյան թեստ է հանձնել, քանի որ թեթև գլխացավ է ունեցել, իսկ մարմնի ջերմությունը բարձրացել է մինչև 37,3 աստիճան․
«Ես անգինայի հայտնաբերման համար թեստ էի հանձնել, որը պարզվեց դրական է»։
Ֆերնանդեսը մեկուսացել է բոլորից և սպասում է կորոնավիրուսի ՊՇՌ թեստին։
Ավելի վաղ Արգենտինայի նախագահը պատվաստվել էր ռուսական «Спутник V» պատվաստանյութով․ հունվարի 21-ին նա պատվաստվել էր առաջին, փետրվարի 11-ին՝ երկրորդ դեղաչափով։
Արգենտինայի նախագահի՝ կորոնավիրուսի դրական թեստի մասին հայտարարությունից հետո մոսկովյան Գամալեայի Ինստիտուտից հայտնել էին, որ հիվանդույթունը հաստատվի, ապա պատվաստանյութը կօգնի ապաքինվել արագ և առանց լուրջ ախտանիշների։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, սակայն նրա հետ հանդիպել ցանկացողները պարտադիր կերպով ինքնամեկուսանում են։
--00—ՄՀ