ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Պետք է մեր զինված ուժերի ապագա կառուցվածքի հետ կապված քննարկումներ ունենանք: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նաև պետք է քննարկումներ ունենանք ժամկետային զինվորական ծառայության սկզբունքների հետ կապված՝ ինչքանով պետք է բանակը լինի պրոֆեսիոնալ, ինչքանով պետք է հենվի ժամկետայինների վրա, ինչքանով պետք է հենվի պրոֆեսիոնալների վրա: Ոչ թե պայմանագրայինների, այլ պրոֆեսիոնալների վրա, որովհետեւ պրակտիկայում տեսանք, որ կա որոշակի եւ շատ էական տարբերություն ուղղակի պայմանագրային զինծառայողի եւ պրոֆեսիոնալ զինծառայողի միջև»,-նշեց վարչապետը:
--0--ԿԿ