ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Ապրիլի 13-ից մայրաքաղաքում, 14-ից՝ մարզերում կսկսվեն պատվաստումները։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
«Մինչև 700 000 անձի պատվաստում իրականացնելու նշաձող է սահմանվել պատվաստանյութերի ձեռք բերմանը զուգահեռ։ Հիմա բաշխման փուլն է ընթանում, վաղվանից կսկսվի «AstraZeneca»-ի, 1-2 օրվա տարբերությամբ՝ «Սպուտնիկ-V»-ի պատվաստումը»,- ասաց նա։
Նախարարը հավելեց, որ պատվաստվելու համար արդեն հերթագրված քաղաքացիներ կան և որ պատվաստումը կամավոր է։
--00—ՄՀ ծ