ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24 News
Կիրակի Հայաստանում կորոնավիրուսով վարակման 810 դրական դեպք է գրանցվել, մահացել է երեսուն մարդ, այդ թվում և հղի կին։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ «Դելտա» շտամը հատուկ ագրեսիվ է հենց հղիների նկատմամբ։
«Այս պահին հիվանդանոցներում բուժում են ստանում շուրջ հարյուր հղի կին, նրանց կեսը գոնե ունի թոքաբորբ», - ընդգծել է նա՝ հավելելով, որ օրական 18-20. 000 պատվաստվող կա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՄՀ