ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Ապրիլի 21-ին, ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Րաֆֆու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևանի 68-ամյա մի բնակիչ, որը բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 26-ին ներկայացել է բաժին:
Նա պարտավորվել է ներկայանալ ՃՈ ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք:
Կատարվում է քննություն։