ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Մայիսի 2-ին՝ ժամը 10.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դիմիտրով գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 89-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մայիսի 12-ին՝ ժամը 08.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ 89-ամյա Միխայիլ Վարտազարյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Քննությունը շարունակվում է։