ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայցադիմում է ներկայացրել դատարան: Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ այսօր ներկայացվել է քաղաքացիական հայց՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, այժմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ՝ Վահե Հակոբյանի վերաբերյալ զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու, վիրավորանքի համար ներողություն խնդրել և վճիռը հրապարակել պարտավորեցնելու,գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջների մասին։
Տեղեկացնենք հանրությանը, որ այսօր, Ազգային ժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ Արման Բաբաջանյանը թույլ է տվել իրեն արտահայտություններ, որոնք անշուշտ զրպարտող են և պարունակում են վիրավորանքի տարրեր »,- նշել է Ալեքսանյանը։
--00--ԱԹ