ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
«Ուրախ եմ, որ Մեծ հաղթանակը միավորում է մեր ժողովուրդներին և Ղազախստանի և Հայաստանի միջև համատեղ պատմությամբ ամրապնդված բարեկամության վառ խորհրդանիշ է: Անկեղծ երախտագիտությունս եմ հայտնում Հայաստանի պատերազմի վետերաններին ու թիկունքի աշխատավորներին և խնդրում նրանց փոխանցել քաջառողջության և բարօրության ջերմ մաղթանքներս»: