ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցություններ կանցկացնեն հունիսի 16-ին` Ժնևում: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից` հաստատելով ավելի վաղ մամուլում շրջանառվող տեղեկությունները:
Հանդիպմանը նախատեսվում է քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա իրավիճակն ու հետագա զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրը, ինչպես նաև միջազգային օրակարգային հարցեր, այդ թվում` կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում համագործակցությունն ու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը:
--00--ԱԹ