ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Անհապաղ պետք է ազատվել անկարող, գուցե նաև՝ դավաճան իշխանություններից: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
«Արցախի պետականությունը ոչնչացնելով և այն փաստացի թուրքերին հանձնելով, Հայոց Բանակի ողնաշարը և ոգին կոտրելով, ՀՀ ինքնիշխան տարածք թշնամու ներխուժման դեմ գործնական միջոցներ չձեռնարկելով՝ օրվա իշխանություներն ապացուցում են, որ Հայաստանը և Հայ ժողովուրդը, ի դեմս առաջին հերթին Հայոց Բանակի, պատանդ են երկրի օտարածին, թրքամոլ իշխանություների ձեռքին՝ հանձին ներկա ռազմաքաղաքական ղեկավարության:
Ըստ այդմ, անհապաղ պետք է ազատվել անկարող, գուցե նաև՝ դավաճան իշխանություններից»։
--00--ԱՀ