ԼՂ հակամարտության կարգավորում, Արցախ- Սփյուռք կապեր. Դավիթ Բաբայանը այցելել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

1.jpg

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մայիսի 23-28-ն աշխատանքային այցով գտվում էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։



Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը  հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր

--00--ԱՀ