ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
«Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իմ կողմից ներկայացված բողոքը դատարանի նախագահի կողմից մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Գայանե Պապոյանը։
«Իրավաբանական հանրույթը լավ գիտի դատավոր Մարտիրոսյանի «անհույս լինելու մասին» , քանի որ վերջինս հակառակը երբեք չի ապացուցել։ Նա փայլում է վարույթն իրականացնող մարմինների կողմից ակնհայտ անհիմն միջնորդությունները բավարարելով»,- նշել է նա։