ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
«Նիկոլը Ստալին պիտի դառնա, որ մի բանի հասնենք։ Պիտի պողպատե մանդատը գործի, ու էդ թալանած դղյակներն ու միլիարդները հետ բերի, թե չէ սենց, էլի նորից կռիվ-ղալմաղալ։ Մի բան է լավ, որ քաղաքացիական կռիվներ չծագեցին, մեզ միայն դա էր պակաս»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը:
«Ա՛յ մարդ, թող հայերն ինձնից նեղանան, ես էլ եմ հայ, բայց մենք՝ որպես ազգ, որդնել-փչացել ենք, մանրացել ենք, կրթությունը դարձել է այնքան ցածր, որ մարդիկ արդեն չեն մտածում, չեն վերլուծում, չեն աշխատում հասկանալ՝ ինչ է կատարվում»,- ասել է Ծատուրյանը:
Նրա խոսքով՝ մենք անընդհատ թշնամի ենք ման գալիս, բայց հենց մենք ենք մեր թշնամին։
Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: