ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2021 թվականի հունիսի 14-25-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 36 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 40.239.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 14 դեպքով նշանակվել է 1.210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես.
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 32 դեպք, որից 29-ով հաշվարկվել է 39.249.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 780.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 990.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտ
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 13 գործ (ընդհանուր՝ 1.474.800 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 857.600 ՀՀ դրամ:
--00—ՄՀ