ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
«Եղավ սև ու սպիտակի ընտրություն, այսինքն՝ ընտրությունը կտրուկ էր՝ նիկոլական և հականիկոլական դաշտերի միջև։ Իրականում երրորդ ուժը չի հաղթահարել անցողիկ շեմը, պարզապես ըստ օրենքի՝ խորհրդարանն առնվազն երեք ուժից պետք է բաղկացած լինի»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով՝ այս ընտրությունները ծրագրային և այլընտրանքային չէին, կար երկու բևեռ, որից դուրս որևէ մեկը չհաղթահարեց նախատեսված շեմը։
«Մենք ստացել ենք 4 տոկոս ձայն, որն, իհարկե, հեռու է բավարար լինելուց, բայց մենք պետք է գնահատենք իրավիճակը, հետևություն անենք մեր աշխատանքից։ Մի բան ակնհայտ է․ այն, ինչի համար նախատեսված էին այս ընտրությունները, այն է՝ հաղթահարել երկրի քաղաքական ճգնաժամը, չծառայեցին իրենց նպատակին, ավելին՝ ճգնաժամն ավելի խորացավ»,- նշել է Մելքումյանը։
Նա նաև հավելել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մնում է քաղաքական դաշտում որպես ակտիվ դերակատար, և դրանում շուտով շատերը կհամոզվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ