ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News
Հուլիսի 7-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։45-ի սահմանում Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ Ժողինստիտուտի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 23-ամյա Տիգրան Գասպարյանի վարած «Lexus» մակնիշի և 16-ամյա Արամ Մ․-ի վարած «Hayasa» մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլը, գրում է shamshyan.com-ը։
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարրը, ում առաջինը օգնության է հասել «Lexus»-ի վարորդ Տ. Գասպարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ «Lexus»-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։
Ըստ աղբյուրի՝ «Lexus»-ի վարորդ Տ. Գասպարյանն աշխատում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ։
--00—ԼՄ