Հայաստանի տարածքում 2.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել. այն զգացվել է Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

l-YQrv20t2C0

Մարտի 12-ին, տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 44.38⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․7 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

--00—ՅՄ