ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Մարտի 11-ին, Փարիզի Hôtel du Collectionneur-ի սրահներում տեղի ունեցավ Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Խորհրդի (CCAF) տարեկան ընթրիքը, որին ներկա էին Ֆրանսիայի կառավարության անդամներ, քաղաքական կւոսակցությունների ղեկավարներ, խորհրդարանականներ, դիվանագետներ, լրագրողներ, դերասաններ և արվեստի գործիչներ:
Ֆրանսիայի ՆԳ Նախարար Բրունո Ռըտայոն ելույթ ունեցավ կառավարության անունից։
Հիշեցնելով, որ հայկական հարցը վեր է բոլոր ֆրանսիական քաղաքական կուսակցություններից, նախարարը նշեց, որ այս ընթրիքը «բարեկամության և հավատարմության հանդիպում» է։ Նրա հավատարմությունը հայկական հարցին նախ և առաջ «մարմնավոր» է, քանի որ, ըստ նրա, Հայաստանը մեր քույրն է, ինչպես ասել է Անատոլ Ֆրանսը։ Հայաստանին պաշտպանելու հարցում «միջազգային հանրությունը հաճախ չի դրսևորել բավականաչափ խիզախություն։ Ամեն դեպքում, Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին, յուրովի»։
Այնուհետև նա թվարկեց երկու երկրների միջև գոյություն ունեցող տարբեր համագործակցություններ։
Անդրադառնալով Ադրբեջանում գերեվարված անձանց ազատ արձակման հարցին՝ Ռըտայոն ընդգծել է. «Իմ մտքերը 23 անձանց՝ ներառյալ Ռուբենի հետ են այս երեկո, ով վտանգի տակ է դնում իր առողջությունն ու կյանքը այն արժեքների համար, որոնց նա հավատում է։ Ես մտածում եմ նրանց մասին և հուսով եմ, որ այսօրվա իմ խոսքերը կհասնեն Ադրբեջանի սահմաններին, որպեսզի գերիները ազատ արձակվեն»։
--00—ԱՀ