Մոսկվա–Երևան չվերթի ավելի քան 200 ուղևորները մնացել են «Վնուկովո» օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

․
Ինքնաթիռը պետք է Երևան մեկներ դեռ նախորդ երեկոյան, սակայն թռիչքը մինչև այժմ չի կայացել։
 Երևան-Մոսկվա UT 785 չվերթի ավելի քան 200 ուղևորները մնացել են «Վնուկովո» օդանավակայանում:
Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց ուղևորներից մեկը, «UTair» ավիաընկերության «Boeing 767»-ը պետք է Երևան մեկներ դեռ երեկ՝ ժամը 21։40-ին, բայց թռիչքը հետաձգվել է նախ 3 ժամով, այնուհետև հետաձգվել ևս 5 անգամ:
 
Այս պահին օդանավակայանի ցուցատախտակին նշված է, որ թռիչքը նախատեսված է այսօր՝ Մոսկվայի ժամանակով 22:40-ին:
 
Ընկերությունն առայժմ չի նշել չվերթի հետաձգման պատճառը։

 --00—ԱՀ