Քննարկում՝ ՊՆ-ում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

photo_2025-03-12_18-39-03

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքի վերաբերյալ։  

Հաշվապահական հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրումն իրականացվում է ժամանակացույցի համաձայն, և նախատեսվում է գործընթացն ավարտել 2025 թվականի վերջին, որից հետո պաշտպանության նախարարության հաշվապահական հաշվառումն ամբողջովին կկատարվի էլեկտրոնային համակարգով՝ համաձայն Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին օրենքի և ստանդարտների։

Շնորհանդես-քննարկմանը մասնակցել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ հաշվեքննիչ պալատի, ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ պետական վերահսկողական ծառայության  ներկայացուցիչներ։

--00—ՅՄ