ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Թուրք լրագրողները շրջայց են կատարել հայ–թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետում։ Տեղեկությունը հայտնում է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
ՀՀ փոխարտգործնախարար, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էլ թուրքական «NTV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը սահմանի բացման հարցում սպասում է Թուրքիայի քայլին։
Այս համատեքստում նա նշել է, որ հայկական կողմում «Մարգարա» անցակետը վերանորոգվել է և բերվել պատրաստի վիճակի, նույնը ակնկալվում է թուրք գործընկերներից։ Նաև համաձայնություն է ձեռք բերվել վերանորոգել կամ վերակառուցել սահմանին գտնվող կամուրջը։
--00—ՅՄ