Աբովյանում ջրամատակարարման գրաֆիկի որոշակի փոփոխություններ կլինեն․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Screenshot_1

Հաշվի առնելով 2 օր առաջ «Մաքրավան-Աբովյան» ջրատարի վթարը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Աբովյան քաղաքում ջրամատակարարման հետ կապված մեծ խնդիրներից խուսափելու համար գործարկել է լրացուցիչ պոմպեր: Սակայն, դրանով հանդերձ, ջրաքանակը բավարար չէ քաղաքում ժամանակացույցի պահպանման համար:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ընկերությունը ստիպված է Աբովյանում իրականացնել ջրամատակարարման գրաֆիկի որոշակի փոփոխություններ: Ըստ այդմ, տեղեկացնում ենք, որ ս.թ. մարտի 13-ից մինչև վթարի վերացումը Աբովյանում ջրամատակարարումը կիրականացվի ժամը 07։00-ից 12։00-ն և 18։00-ից 23։00-ն:

Աշխատանքների ավարտի մասին կտեղեկացվի  լրացուցիչ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00—ՅՄ