ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
Հուլիսի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքնաբացարկի երկու դիմում է ստացել: Այս մասին 24News-ին տեղեկացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Սմբատյանի խոսքով՝ ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի երրորդ համար Լիլիթ Մակունցն ու ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հրաչյա Հակոբյանը նշել էր, որ Լիլիթ Մակունցը կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
ԿԸՀ քարտուղարը նշեց, որ մանդատների գրանցման արձանագրությունը նախատեսվում է իրականացնել այս շաբաթ.
«Եթե այս շաբաթ գրանցումը իրականացնենք, ապա Սահմանադրության համաձայն երկրորդ երկուշաբթի օրը տեղի կունենա 8-րդ գումարման առաջին նստաշրջանը»,-հավելեց նա:
--00--ԿԿ