ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Նանե Սահակյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 16-ի ԲԴԽ-60-Ո-153 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Նանե ՍԱՀԱԿՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,– ասվում է նախագահի հրամանագրի մեջ։
--00--ԱԹ