ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
Քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյբուքյան իր էջում գրել է․
«Մեծ ցավով տեղեկացա մեծանուն կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան մասին:
ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանը անուրանալի ավանդ ունեցավ մեր երաժշտարվեստի բնագավառում: Հայկական ու հատկապես երևանյան մշակույթի անբաժան մասը դարձած նրա ստեղծագործությունը դեռ շատ երկար տարիներ մեզ հետ կլինի:
Վլադիլեն Բալյանը նաև բացառիկ ազնիվ հոգու տեր էր, իսկական մտավորական ու իսկական քաղաքացի:
Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Մաեստրո»:
--00—ԼՄ